Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

«Զանգեզուրի միջանցքը» Իրանի տարածքային ամբողջականության և ազգային միասնության համար վտանգ էր ներկայացնում»

«Զանգեզուրի միջանցքը» Իրանի տարածքային ամբողջականության և ազգային միասնության համար վտանգ էր ներկայացնում»
28.07.2025 | 13:07

Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է.

- «Զանգեզուրի միջանցքը» Իրանի տարածքային ամբողջականության և ազգային միասնության համար վտանգ էր ներկայացնում։

Այդ ծրագրի հիմնական նպատակն է` ստեղծել պայմաններ Հարավային Կովկաս, Արևելյան Թուրքեստան, Կենտրոնական Ասիա և Կասպից ծով ՆԱՏՕ-ի ներթափանցման համար, որի նպատակն է Իրանին և Ռուսաստանին վերցնել ցամաքային բլոկադայի մեջ։

Այնուհետև Վելայաթին զգուշացրել էր, որ այսուհետ Իրանը «պասիվ արձագանքողի» քաղաքականության փոխարեն որդեգրում է «ակտիվ կանխարգելման» ողջամիտ ռազմավարություն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5368

Մեկնաբանություններ

դիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am